«Իրավունք». Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ դժկամությամբ է վերադարձել ԱՄՆ-ից


10:25 , 21 մարտ, 2017

«Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ դժկամությամբ է վերադարձել ԱՄՆ-ից, քանզի մեջը վախ Է մտել, որ իր անվտանգությունը ապահովված չէ և կարող Է, այսպես կոչված, «սրբազան զոհ» դառնալ՝ հետընտրական բուռն փողոցային ալիք ստանալու համար։ Սակայն, մեր աղբյուրի վկայությամբ, նրան կանգնեցրել էին դաժան երկընտրանքի առաջ՝ կա՛մ վերադառնում Է կամովին, կամ հրապարակվում են այնպիսի «կոմպրոմատներ», որ մեծ կդառնա նրան ԱՄՆ-ից «դեպորտ» անելու հավանականությունը»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։