ԱՄՆ-ը կսահմանափակի որոշ երկրներից ինքնաթիռով էլեկտրոնիկայի փոխադրումը


06:28 , 21 մարտ, 2017

Image result for airport x ray machineԱՄՆ իշխանություններն արգելք են սահմանում ձեռքի ուղեբեռում էլեկտրոնային սարքերի տեղափոխման վրա, ինչպիսիք են նոթբուքերն ու պլանշետները։ Արգելքը վերաբերում է ուղևորներին, ովքեր թռիչք կկատարեն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 8 երկրներից։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Այս մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի արվել։ Սպասվում է, որ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն այդ միջոցառումների մասին կհայտարարի երեքշաբթի։

Ամերիկյան վարչակազմի աղբյուրը հայտնել է, որ սահմանափակումները կվերաբերվեն 9 ավիաընկերությունների, որոնց ինքնաթիռները թռչում են ԱՄՆ 10 օդանավակայաններից։

Ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այդ միջոցառումները պայմանավորված են նոր հետախուզական տվյալներով և կվերաբերվեն բոլոր խոշոր էլեկտրոնային սարքերին։

Դեռևս հայտնի չէ, թե արգելքը որ ավիաընկերությունների վրա կտարածվի և որքան երկար կմնա ուժի մեջ։