Շերեմետևո օդանավակայանի բեռնակրին ձերբակալել են բեռներից սմարթֆոն գողանալու ժամանակ (Video)


04:11 , 21 մարտ, 2017

Ռուսական Շերեմետևո օդանավակայանի անվտանգության աշխատակիցները նկատեցին, որ բանվորներից մեկը չինական բեռներից սմարթֆոն է գողանում: Նրանք անմիջապես ոստիկանություն կանչեցին, ինչի արդյունքում պարզվեց, որ դա տղամարդու առաջին գողությունը չէ: Քանի որ նա գիտեր, թե որտեղ են տեղադրված տեսախցիկները, փորձել էր հնարավորինս աննկատ կատարել գողությունը, բայց այս անգամ բռնվել էր: