Գեղեցկության մրցույթի հաղթող Վիկտորիա


22:55 , 18 մարտ, 2013

Գեղեցկության մրցույթի հաղթող Վիկտորիա Լիգդենովային մեռած են գտել...


Ուլան Ուդեում (Ռուսաստան) մեռած են գտել հայտնի ֆոտոմոդել Վիկտորիա Լիգդենովային, ով հաղթել էր «Բուրյատիայի գեղեցկուհի»-2008 մրցույթում:
Ռուսաստանի ամենից գեղեցիկ աղջիկներից մեկի մահվան պատճառը մինչ այժմ անհայտ է: Փետրվարին Վիկտորիայի մայրը վախճանվել էր: Դրանից հետո նա տեղափոխվել է հոր եւ քրոջ մոտ ապրելու: Մահվան օրը Վիկտորիան տանը մենակ է եղել եւ չի պատասխանել հոր հեռախոսազանգերին: Անհանգստացած հայրը եկել է տուն, որտեղ էլ գտել է դստեր մարմինը: Աղջկա մարմնին փորձագետները բռնի մահվան հետքեր չեն հայտնաբերել: Չի հաստատվել նաեւ վարկածը, որ Վիկտորիան ապրած վերջին ցնցումներից հետո կարող էր ինքնասպանություն գործել: Ներկայում նշանակվել է դատա-քիմիական փորձաքննություն, որը եւ կբացահայտի ֆոտոմոդելի մահվան պատճառը: