22:07 , 18 մարտ, 2013
Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև 60 տարվա զինադադարը խախտվել է: Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը անխուսափելի է համարում կողմերի միջև պատերազմը: Արդեն երկու կողմերն էլ պատրաստվում են հասունացող պատերազմին: Հարավային կորեացիների հետ միասին ԱՄՆ-ի զինվորները Դեղին ծովում սկսել են զինավարժությունները: Թե ի՞նչ են պատասխանում հարավային կորեացիները այն հարցին, թե արդյո՞ք պատերազմը անխուսափելի է, շատերը ասում են, որ պատերազմի մասին խոսք անգամ չի կարող գնալ, իսկ եթե անգամ Հյուսիսային Կորեան համարձակվի և հարձակում սկսի իրենց երկրի վրա, ապա վերջիններիս պարտությունն անխուսափելի է՝ հաշվի առնելով Հարավային Կորեայի ռազմական պատրաստվածությունը և իհարկե ԱՄՆ-ի նման երկրի աջակցության գործոնը: Վերջինիս հետ չի կարող համակերպվել Կիմ Չեն Ընը՝ անվանելով նրանց և հարավային կորեացիներին խելագար թշնամիներ, և թե պետք է ցույց տալ նրանց, թե ինչ է նշանակում իսկական պատերազմը: