Չինաստանում գնացքն անցնում է բնակելի շենքի միջով (Video)


21:15 , 20 մարտ, 2017

 Չինաստանի Չունցին քաղաքում գնացքը անցնում է 19 հարկանի շենքի միջով: Երկաթուղային կայանը զբաղեցնում է վեցից ութերորդ հարկերի տարածությունը: Շենքի բնակիչները չեն շտապում իրենց համար ավելի հանգիստ տեղ գտնել: Ճարտարապետները հաստատում են, որ շենքը հատուկ կառուցվել է այնպես, որ գնացքի աղմուկը շենքի բնակիչներին չի խանգարի, հայտնում է Metro-ն:

 Շենքը, որի միջով անցկացված է մետրոյի գիծ, գրավում է լուսանկարիչներին: Շենքի ճարտարապետները ասում են, որ հատուկ կառուցվածքի շնորհիվ անցնող գնացքի աղմուկը լվացքի մեքենայի աղմուկից բարձր չէ: