18:30 , 20 մարտ, 2017
Yerkir.am-ը գրում է.Վարկանիշը նվիրված է Երջանկության համաշխարհային օրվան և հրապարակվել է «ՄԱԿ Sustainable Development Solutions Network» (SDSN) նախաձեռնության շրջանակում:
Վրաստանը վարկանիշում 125-րդն է, իսկ Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը համապատասխանաբար 69-րդ, 85-րդ և 108-րդ տեղերում են:
Նորվեգիան առաջ է անցել Դանիայից, որը տարիներ շարունակ առաջին հորիզոնականում էր հայտնվում: Նորվեգիային հաջորդում են Դանիան, Իսլանդիան և Շվեյցարիան: Այդ երկրների առաջատարությունը պայմանավորված է հոգածության, ազատության, ազնվության, առողջության, եկամուտների և լավ կառավարման մակարդակով, ասվում է զեկույցում:
Ամենաերջանիկ տասնյակում են նաև Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան և Շվեդիան:
ԱՄՆ-ն 14-րդ հորիզոնականում է, ՌԴ-ն՝ 49-րդ: Վարկանիշի վերջին տասնյակում են Հաիթին, Եմենը, Հարավային Սուդանը, Լիբերիան, Գվինեան, Տոգոն, Ռուանդան, Սիրիան, Տանզանիան, Բուրունդին և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:
Վարկանիշը հիմնված է 6 գործոնի վրա՝ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ չափով, կյանքի ակնկալվող տևողությամբ, սոցիալական աջակցությամբ ծանր ժամանակներին, վեհությամբ, ազատությամբ և վստահությամբ, որը, մասնավորապես, ենթադրում է կաշառակերության բացակայություն բիզնեսում և կառավարությունում: