Թուրքիայում քրդամետ կուսակցության ևս մեկ պատգամավոր է ձերբակալվել


18:24 , 20 մարտ, 2017

 Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դիլան Դիրայեթ Թաշդեմիրը ձերբակալվել էAյս մասին հայտնում է թուրքական «Դողան» գործակալությունը:

 Պատգամավորը ձերբակալվել է Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) գովաբանելու, հանցանք գործելու դրդելու և ահաբեկչի հուղարկավորությանը մասնակցելու համար «ահաբեկչական խմբավորման անդամ» լինելու մեղադրանքով:

 Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 11 պատգամավոր ձերբակալվել, ապա կալանավորվել են: Նրանց դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով: