Իրավախախտման դեպքը չնկատելու մասին խոսք լինել չի կարող. ՊԵԿ-ը Հայաստան-Բուլղարիա օդանավում ռադիոակտիվ նյութեր հայտնաբերելու Բելառուսի հայտարարության մասին
18:00 , 20 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Հայաստանից ռադիոակտիվ նյութերի տեղափոխման դեպքը չնկատելու մասին խոսք լինել չի կարող. այս մասին Tert.am-ի հարցմանն ի պատասխան նշեցին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նշենք, որ ТАСС-ին Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Անտոն Բիչկովսկին հայտնել է, որ մարտի 19-ին բելառուսական Գոմելի օդանավակայանում վայրէջք կատարած Հայաստան-Բուլղարիա չվերթն իրականացնող օդանավում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր:
«Այդ փաստը գրանցվել է մարտի 19-ին Գոմելի օդանավակայանում՝ Հայաստանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում»,- նշել է սահմանապահ ծառայության ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։