Արմեն Հովհաննիսյանը նոկաուտի է ենթարկել թուրք մարզիկին


16:45 , 20 մարտ, 2017

Հոլանդիայի Նեյմեգեն քաղաքում քիք բռնցքամարտի Enfusion մրցումներին փայլուն ելույթով աչքի է ընկել Արմեն Հովհաննիսյանը: Հոլանդիայում բնակվող մարզիկն արդեն երրորդ ռաունդում գեղեցիկ ոճով նոկաուտի է ենթարկել Թուքիայի ներկայացուցիչ Մեսութ Դերինին:

Նշենք, որ այս մրցումներին ելույթ են ունեցել ինչպես Հոլանդիայի, այնպես էլ աշխարհի լավագույն մարզիկները: