Երևանի ավագանու ընտրությունները կարող են հարվածել Ազատության հրապարակի պայքարին


21:33 , 18 մարտ, 2013

Մտահոգիչ կանխատեսում
Երևանի ավագանու ընտրությունները կարող են հարվածել Ազատության հրապարակի պայքարին: Բացատրեմ, թե ինչ տեսանկյունից: 
Բանը նրանում է, որ ավագանիում շատ ձայներ ստանալու պայքարի ընթացքում քաղաքական ուժերը էլի սկսելու են (արդեն սկսել են, եթե ուշադիր լինեք) մրոտել միմյանց, սև PR իրականացնել: Քանի որ ընտրություններին մասնակցելու է նաև «Ժառանգությունը», ապա վտանգ եմ տեսնում, որ նրանց մրոտելու համար որոշ ուժեր կդիմեն առաջին հերթին Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ հոդվածներ պատվիրելուն, ասուլիսներ տալուն և այլն... 
Կարծում եմ, որ հատկապես կատաղի պայքարի են նետվելու այն ուժերը, որոնք բաց են թողել նախագահական ընտրություններին քարոզելու և հասարակությանը իրենց մասին հիշեցնելու հնարավորությունը: 
Կապրենք, կտեսնենք..