13:59 , 20 մարտ, 2017
Եվրամիության ոչ մի երկիր չի հետևի Մեծ Բրիտանիայի օրինակին, որը միության կազմից դուրս գալու որոշում է կայացրել: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Մեծ Բրիտանիայի օրինակը կդրդի բոլորին հասկանալ, որ ավելի լավ է դուրս չգալ ԵՄ-ի կազմից»,-ասել է Յունկերը:
Նրա խոսքով՝ Brexit-ից հետո ԵՄ-ի անդամ երկրկները «կրկին կսիրահարվեն միմյանց և կթարմացնեն իրենց երդումը Եվրամիության հանդեպ»: