Հայաստանը քայլեր է անում իրանցի զբոսաշրջիկներին ավելի հյուրընկալ ընդունելու համար. Զարմինե Զեյթունցյան


13:24 , 20 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

2016 թվականին Հայաստանում զբոսաշրջության աճ է գրանցվել, որից 31 տոկոսը բաժին է հասնում իրանցի զբոսաշրջիկներին: Եթե 2015 թվականին Հայաստան է այցելել 144 հազար 160 իրանցի զբոսաշրջիկ, ապա 2016-ին այցելել 188 հազար 851 զբոսաշրջիկ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:

Վերջինս հայտնեց, որ այս տարի ևս քայլեր են արվում իրանցի զբոսաշրջիկների աճ ապահովելու համար.

«Քայլեր են արվել զբոսաշրջիկներին ավելի հյուրընկալ ընդունելու համար: Առաջին հերթին՝ Armeniatravel կայքը տեղեկատվություն է տրամադրել Նովրուզը Հայաստանում  անցկացնելու մասին, տեղի ունենալիք տոնակատարությունների մասին: Բացվել է 24 ժամ գործող թեժ գիծ, որի համարները կան Մեղրիից դեպի Երևան ճանապարհին տեղադրված 7 ցուցապաստառների  վրա, թեժ գիծն աշխատում է  պարսկերենով: Բացի դրանից՝ նույն պաստառների վրա նշված են ճանապարհին մոտ գտնվող տեսարժան վայրերի մասին տեղեկություններ, ուր զբոսաշրջիկները կարող են այցելել»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ