12:46 , 20 մարտ, 2017
Armsport.am-ը գրում է.
Թուրինի «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Անդրեա Պիրլոն, ով այժմ հանդես է գալիս ամերիկյան «Նյու Յորք Սիթիում», խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում կատալոնական «Բարսելոնայի» հետ խաղում Իտալիայի չեմպիոնի շանսերի մասին:
«Այս «Յուվենտուսը» կարող է հաղթել «Բարսելոնային»: Այդ հանդիպումը տարբերվելու է Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Յուվենտուսի» և «Բարսելոնայի» հետ խաղից:
Դրանից հետո անցել է երկու տարի, սակայն այժմ դրանք տարբեր թիմեր են»,- Պիրլոյի խոսքը մեջբերում է Sport.es-ը: