Armeniasputnik.am-ը գրում է.
Հայազգի բարերար Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ և նրա հիմնադրած «Survival Pictures» ընկերության կողմից նկարահանված «Խոստումը» ֆիլմը նոր հորիզոններ է նվաճում։
Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմին անդրադարձ է կատարել The Washington Post-ը։ Ֆիլմը նկարահանվել է հայազգի մեծահարուստ Քըրք Քըրքորյանի նախաձեռնությամբ:
«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։
«Հայերն ու թուրքերը երկար տարիներ վիճարկում են Առաջին աշխարհամարտի ընթացքում ավելի քան 1 մլն հայերի սպանությունը Ցեղասպանություն կոչելու-չկոչելու հարցը: Վիճաբանությունը հասել է Հոլիվուդ: «Խոստումը» առաջին խոշոր հոլիվուդյան ֆիլմն է, որը ներկայացնում է պատմաբանների կողմից Հայոց ցեղասպանություն անվանվող իրադարձությունը», — ասվում է ամերիկյան պարբերականի հոդվածում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ