Դամասկոսում հրթիռակոծության հետևանքով հայ ընտանիքի բնակարան է հրկիզվել


11:13 , 20 մարտ, 2017

 Դամասկոսում հրթիռակոծության հետևանքով հայ ընտանիքի բնակարան է հրկիզվելYerkir.am-ը գրում է.

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Ճոպար թաղամասի հրթիռակոծության հետևանքով հայ ընտանիքի բնակարան է հրկիզվել:

Ըստ «Գանձասար»-ի՝ Ճոպար թաղամասում ահաբեկիչների արձակած հրթիռների հետևանքով հրկիզվել է Փամբուքյան ընտանիքի բնակարանը, որը գտնվում է Ֆարես Խուրի հրապարակում:


Նշենք, որ Ֆարես Խուրի հրապարակում բնակվում է 10-15 հայ ընտանիք: