Չինաստանի կարմիր հողերը. աշխարհի 8-րդ հրաշքը


18:00 , 19 մարտ, 2017

Չինաստանի Դոնչուան նահանգի տարածքում գտնվում է, այսպես կոչված, կարմիր երկիրը, հայտնում է gogetnews.info-ն: Դա յուրահատուկ վայր է, որի գույնը պայմանավորված է գրունտի մեջ հսկայական թվով մետաղներով:

Այս կամ այն մետաղի մեծ պարունակության շնորհիվ այդպիսի հողերը յուրատեսակ հրաշագեղ պատկերներ են ստեղծում: Որպես կանոն՝ կարմիր գույնն այնտեղ առաջանում է երկաթի օքսիդների և որոշ այլ մետաղների պատճառով:

Յուրահատուկ կոլորիտը համալրում են գյուղատնտեսական հողերը, որոնցում եգիպտացորեն, բրինձ, կարտոֆիլ և շատ այլ մշակաբույսեր են աճեցնում: