Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
12:21 , 19 մարտ, 2017
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ մարտի 19-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը անվաշղթաների կիրառման դեպքում բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Անվտանգության նկատառումներից ելնելով` ավտոճանապարհը ծանրաքարշ մեքենաների համար ժամանակ առ ժամանակ միակողմանի փակվում է: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն