Սպիտակ տան տարածք ներխուժած անձը ձերբակալվել է


00:45 , 19 մարտ, 2017

 Սպիտակ տան տարածք ներխուժած անհայտ անձը ձերբակալվել է՝ տեղեկացնում է CNN-ը:
 Սպիտակ տան մամլո քարտուղար Շոն Սփայսերի խոսքով՝ անհայտ անձը տարածք է ներթափանցել ցատկելով Փենսիլվանիա-ավենյուում հեծանիվների համար նախատեսված կանգառի ծածկի վրայով:

 «Գաղտնի ծառայությունները արագ արձագանքել են»,- ասել է Սփայսերը: