Դեռ չեմ դիմել ՄԻԵԴ, քանի որ գործընթացը դեռ պետք է Թուրքիայում ավարտվի․Փայլանը՝ իրեն խորհրդարանի նիստերին մասնակցելու իրավունքից զրկելու մասին
22:07 , 18 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Դեռ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան չեմ դիմել, քանի որ գործընթացը դեռ պետք է Թուրքիայում ավարտվի․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայի Մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը՝ անդրադառնալով նախկինում արած իր հայտարարությանը, թե պատրաստվում է իրեն խորհրդարանում նիստերի մասնակցելու իրավունքից զրկելու համար դիմել միջազգային դատարան և բողոքարկել Անկարայի հանրապետական դատախազության վճիռը:
«Ես պետք է անձամբ գնայի Սահմանադրական դատարան: Դժբախտաբար նորից պետք է գնամ, և եթե ինձ նորից մերժեն, արդեն կարող եմ դիմել Եվրոպական դատարան»,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը հույս ունի, որ այս անգամ սահմանադրական դատարանը hօգուտ Թուրքիայի խորհրդարանի որոշում չի կայացնի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: