Բրյուսելում պայթյունի հետևանքով չորսհարկանի շենք է փլվել


22:00 , 18 մարտ, 2017

 Բելգիայում բրյուսելյան Սեն Ժիլ կոմունայում գազի պայթյունի հետևանքով չորսհարկանի տուն է փլվել՝ տեղեկացնում է dh.be-ն:

 Կան վիրավորներ, ներկա պահին տուժածների հստակ թիվը հայտնի չէ:

 Պայթյունի պատճառը ճշտվում է: Պայթյունից հետո շենքում հրդեհ է սկսվել: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: