Թուրքիան նորից հայտարարել է Ղրիմը Ռուսաստանին միացնելու անօրինականության մասին


21:00 , 18 մարտ, 2017

 Թուրքիայի ԱԳՆ-ն Ղրիմը Ռուսաստանին բռնակցելու երրորդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Անկարան Ղրիմը Ռուսաստանին միացնելը որակել է որպես բռնազավթում՝ պաշտպանելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ տեղեկացնում է trend.az-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ Ղրիմի անցնելը Մոսկվայի վերահսկողության տակ համարում է միջազգային իրավունքի խախտում:

Թուրքիան նաև խոստացել է պաշտպանել Ղրիմի թաթարների շահերը: