LoveArmenia-ի լոգոյով կոնֆետները ոչ թե սննդամթերք են, այլ՝ քարոզչական նյութ. ԿԸՀ


17:42 , 18 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 Հայաստանի Հանրապետական կուսակցության քարոզչական կայքի՝ LoveArmenia-ի լոգոյով մարդկանց բաժանված կոնֆետները, ըստ Կենտրոնական  ընտրական հանձնաժողովի, ոչ թե սննդամթերք են, այլ քարոզչական նյութ, ինչպես որ քարոզչական նյութ են համարվում լոգոյով գրիչների, կրիչների, կրակվառիչների, շարֆերի և այլ՝ տպագիր քարոզչական նյութերը:
 Այս մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի  արտահերթ նիստում  «Իրազեկ քաղաքացիների միավորում խորհրդատվական հասարակական կազմակերպության» դիմումի քննարկման ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:  
 Հիշեցնենք, որ կազմակերպությունը, որի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ԿԸՀ-ում ներկայացնում էր իրենց դիմումը, պահանջում էր, որպեսզի ԿԸՀ-ն ՀՀԿ–ին պարտադրի ողջամիտ ժամկետում դադարեցնել սննդամթերքի բաժանումը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։