9 քաղաքական ուժերից միայն 3-ն է առաջարկում տնտեսության զարգացման որոշակի տեսլական


17:12 , 18 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների մասնակից 9 ուժերից միայն 3-ի մոտ կա Հայաստանի տնտեսության զարգացման որոշակի տեսլական: Այս մասին այսօր կուսակցությունների և դաշինքների նախընտրական խոստումների՝ տնտեսությանը վերաբերող դրույթների վերաբերյալ մի խումբ հայտնի տնտեսագետների մասնակցությամբ հրավիրված քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
 «Երբ կուսակցություններն ու դաշինքները հրապարակում էին իրենց նախընտրական ծրագրերը, ես որպես ընտրող և տնտեսագետ, ակնկալում էի տնտեսական բլոկը տնտեսության զարգացման որոշակի տեսլական, ռազմավարություն կունենա, որովհետև խորհրդարանական երկրում կուսակցությունների դերակատարումը շեշտակիորեն ավելանում է: Բայց որոշակի վերապահումներում ընդամենը երեք ուժ է տնտեսության զարգացման որոշակի տեսլական գտել»,- ասաց Կառլեն Խաչատրյանը:
Անդրադառնալով խնդրահարույց կետերին՝  նա ասաց, որ դրանք կենսաթոշակների, աշխատավարձերի բարձրացման մասին խոստումներն են, պարտադիր կուտակային համակարգի վերացումը և այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։