ՀՎԿ-ի, ՕՐՕ-ի պատգամավորության թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել
16:36 , 18 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշիքի ընտրական ցուցակից պատգամավորության մի քանի թեկնածուներ ինքնաբացարկի դիմում են ներկայացրել, այս մասին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ նախագահը նշեց, որ ինքնաբացարկ են հայտնել՝ Գագիկ Հովհաննիսյանը, Սոս Սարգսյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունից՝ Նարեկ Ավետիսյանը, Սրբուհի Հովհաննիսյանը, «Հայաստանի Կոմունիստական» կուսակցությունից՝ Կարեն Մանուկյանը, Սինոդ Պողոսյանը, Գարեգին Մատինյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։