Կատանիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառով


16:15 , 18 մարտ, 2017

Մեծությամբ երկրորդ սիցիլիական քաղաք Կատանիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Իրավիճակը կրիտիկական է մնում՝ չնայած այն բանին, որ տեխնիկան լուսադեմին հավաքել է թռիչքա-վայրէջքային ուղու վրա կուտակված մոխիրը։

Ժամանող չվերթների մի մասն ուղարկվում է Կատանիայից 100 կմ հեռավորության վրա գտնվող Կոմիզո քաղաքի օդանավակայան։

Էթնան ակտիվացել էր դեռևս փետրվարի 28-ին։ Հինգշաբթի հրաբխային արտանետումներից 10 մարդ էր տուժել։