Սիրիական բանակը վերահսկողության տակ է վերցրել Հալեպից արևելք գտնվող 11 բնակավայր


15:06 , 18 մարտ, 2017

Սիրիական բանակի մարտիկները շարունակում են հարձակումը Հալեպ նահանգի արևելքում՝ ընդլայնելով անվտանգության գոտին դեպի հյուսիս և հարավ։ Կառավարական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Հալեպից արևելք ընկած 11 բնակավայր, ինչպես նաև Հալեպ-Ռաքքա ավտոմայրուղու 7 կմ-անոց հատվածը։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ռազմական աղբյուրը։

«Սիրիական բանակը դաշնակից ջոկատների հետ համատեղ շարունակում է հաջող ռազմական գործողությունը, որի շրջանակում նրան հաջողվել է վերահսկողություն սահմանել Այուբ և Ահմար ռազմավարական բարձունքների և 11 բնակավայրերի նկատմամբ»,-ասել է աղբյուրը։

Ահաբեկիչները կենդանի ուժի և տեխնիկայի վիթխարի կորուստներ են կրել։