15:40 , 18 մարտ, 2017
Araratnews.am-ը գրում է.
Կանադայի սահմանային ծառայությունների վարչությունը 2017-ի սկզբից ձերբակալել է ռեկորդային թվով մեքսիկացիների. հաղորդում է Reuters գործակալությունը:
Գործակալության տվյալների համաձայն՝ այս տարվա 67 օրվա ընթացքում (հունվարի 1-ից մարտի 8-ը) կանադացի սահմանապահները ձերբակալել են Մեքսիկայի 444 քաղաքացու, մինչդեռ անցած ողջ տարվա ընթացքում ձերբակալվել է ոչ ավելի, քան 410 մեքսիկացի։
Գործակալությունը ներգաղթյալների նման հոսքը կապում է 2016-ի դեկտեմբերին Օտտավայի և Մեխիկոյի միջև մուտքի արտոնագրի չեղարկման, ինչպես նաև ԱՄՆ մուտքի կանոնների խստացման հետ։