Ջորջ Քլունիի սիրտը կրկին ազատ է


21:07 , 18 մարտ, 2013

Դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին բաժանվել է իր ընկերուհուց` ամերիկացի դերասանուհի, մոդել և ըմբշամարտի նախկին աստղ Ստեյսի Կեյբլերից:

Ո՞վ կպատկերացներ, որ նրանց կապը կշարունակվի մոտ երկու տարի: Արևմտյան մամուլը տեղեկացնում է, որ նրանք բաժանվել են անհեռանկար հարաբերություններ ունենալու պատճառով: Դեռ կես տարի առաջ Ստեյսին ցանկանում էր ընտանիք կազմել և երեխաներ ունենալ, իսկ Քլունին՝ ոչ: Նրանցից ոչ մեկը չի մեկնաբանել իրենց բաժանության մասին լուրը: