17:42 , 18 մարտ, 2013
Սերժ Սարգսյանն այս պահին, ըստ ամենայնի, ասուլիս է տալիս: Նախօրոք հայտարարված ժամը վեցի փոխարեն` ժամը հինգին: Բայց քանի որ նա այսօր երեկոյան մեկնելու է Հռոմ, Պապի գահակալման արարողությանը մասնակցելու, ասուլիսը մեկ ժամ առաջ են բերել:
Հարցը սակայն այն է, որ ողջ օրը նախագահականի տեղեկատվական, մամուլի հետ աշխատանքի բաժիններում ոչ մի հեռախոս չէր պատասխանում` ո՛չ վերնախավում, ո՛չ ներքնախավում` շարքային աշխատակիցների մակարդակում, որպեսզի ճշտեինք, թե ինչ ֆորմատով է ասուլիսը կազմակերպվել, օնլայն ցուցանվելո՞ւ է, թե՞ ոչ: Ովքե՞ր են հավասարները: Ու էլ ավելի հավասարները: ԶԼՄ-ների մեջ, որոնց պատիվ է վերապահվել ներկա լինել այդ պատմական պահին: Եւ ընդհնարապես` տեղեկացված լինել էինք ցանկանում:
Հասկանալիորեն ընտրվել էր ամենակարճ ճանապարհը. խուսափել լրագրողներից, նրանց զահլահան զանգերից:
Կարծում ենք` դա աշխատելու ձեւ չէ:
Եւ այն էլ այսօրվա զարգացումների ֆոնին: