Սերժ Սարգսյանը կմասնակցի Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը


17:25 , 18 մարտ, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանի մամլո ծառայությունը հաղորդում է, որ նախագահն այսօր երեկոյան կմեկնի Վատիկան՝ մարտի 19-ին մասնակցելու Նորին Սրբություն Հռոմի նորընտիր Պապ Ֆրանցիսկոսի գահակալության արարողությանը: