10:45 , 18 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Հայտնի չէ, թե երբ տեղի կունենա փետրվարի 16-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացած «Հաց բերող» անունն ստացած Արթուր Սարգսյանի հոգեհանգստյան օրը: Այս մասին Tert.am–ին տեղեկացրեց երգահան, Արթուր Սարգսյանի մտերիմ Եղիշե Պետրոսյանը:
«Դեռևս հայտնի չէ, քանի որ կան դիահերձման հետ կապված խնդիրներ, այնպես որ, լավագույն դեպքում վաղը»,- ասաց Եղիշե Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարմանը հնարավորություն կտրվի մասնակցելու տուժողի իրավահաջորդին և նրա ներկայացուցիչներին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ