Խմորեղեն պատրաստելու յուրօրինակ բաղադրատոմս


16:43 , 18 մարտ, 2013

Հարգելի՛ ընկերներ, սիրով ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Papaya Pastry ընկերության մենեջեր՝ Անի Խաչատրյանի կողմից առաջարկած թխվածքի բաղադրատոմսը:
Համոզված եմ, որ սև հաղարջի մուսով պատրաստված հրաշք խմորեղենը ձեր հանգստյան օրերը ավելի կգեղեցկացնի:
_ Այս խմորեղենը մեր ցանկում նույնպես նորություն է և արդեն իսկ արժանացել է իր հաճախորդի բարձր գնահատականին: Այն դժվար չէ պատրաստել, կարծում եմ յուրաքանչյուր տնային տնտեսուհի կարող է այն հեշտությամբ պատրաստել և մատուցել իր ընտանիքի անդամներին:
Բաղադրություն.
սև հաղարջ- 1կգ
շաքարավազ-0.3կգ
սերուցք-0.75կգ
ժելատին-0.05կգ
բիսկվիթ
Պատրաստման եղանակը.
Սև հաղարջը և շաքարավազը եփել միասին, մինչև ստացվի միջին խտության զանգված: Այն լավ սառեցնել և ավելացնել սերուցքը, արագ խառնել` ավելացնելով ջրով բացված ժելատինը:
Մինչ այդ պետք է պատրաստ ունենանք բարակ շերտով թխված բիսկվիթ, որի վրա էլ կավելացնենք ստացված մուսը: Այնուհետև այն պետք է տեղադրել -10 ջերմաստիճանի սառնարանում և կտրել միայն 2-3 ժամ հետո:
Զարդարել սև հաղարջով և շոկոլադե տարբեր դեկորացիաներով: