Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 250 կրակոց


09:15 , 18 մարտ, 2017
Մարտի 17-ին և լույս 18-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 38 անգամ։

Ինչպես տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հայ դիրքապահների ուղղությամբ հակառակորդն այդ ընթացքում արձակել է ավելի քան 250 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: