ԱՄՆ-ը կունենա պատմության մեջ ամենաուժեղ բանակը. Թրամփ


06:23 , 18 մարտ, 2017

Related imageԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմի օրոք կստեղծվի պատմության մեջ ամենաուժեղ բանակը, որը, ինչպես հույս ունի նա, հարկ չի լինի օգտագործել, հայտնում է RIA Novosti-ն:

«Բանակի կառուցումը, դա այն է, ինչ մենք կանենք: Եվ մենք կլինենք ավելի ուժեղ, քան երբևէ: Հուսով եմ, որ հարկ չի լինի օգտագործել այն»,- հայտարարել է Թրամփը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:

Նախագահը կարծիք է հայտնել, որ այդ նախընտրական խոստումը դարձել է 2016 թվականի ընտրություններում իր հաղթանակի պատճառներից մեկը: