00:41 , 18 մարտ, 2017 Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ: 1/8 եզրափակչի պատասխան խաղում մանչեսթերցիները նվազագույն հաշվով հաղթել են ռուսական «Ռոստովին», իսկ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
«Կարմիր սատանաների» երկրպագուները հերթական անգամ հիացած են մնացել 28-ամյա ֆուտբոլիստի խաղից:
@kartikuchil95
«Մխիթարյանը միանաշանակ մեր լավագույն ֆուտբոլիստն է դաշտում: Ինչպիսի հակագրոհներ է նա անցկացնում»:
@WalavalkarRohit
«Մխիթարյանը կարգ է, ոչ միայն կարգ, այլ կարգի կտոր»:
@VA_UnitedGuy
«Մխիթարյանը լավ էր խաղում այսօր: Նա թիմի շարժիչ ուժն էր: Էրերան և Ֆելաինին նույնպես լավ տեսք ունեին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: