Միշել Օբաման մասնակցել է մանկական խոհարարական հեռուստաշոուի


20:30 , 18 մարտ, 2017

 Միշել Օբաման մասնակցել է մանկական Master Chef Junior խոհարարական հեռուստաշոուին, հայտնում է The Independent-ը:

 Նա դարձել է հաղորդման հատուկ հյուրը: Ծրագրի մասնակիցներին առաջարկվել են բաղադրիչներ, ոգեշնչվելով Սպիտակ տան տարածքում Միշելի բանաջարանոցով:

 Օբաման մրցողներին խնդրել է մտածել յուրօրինակ բաղադրատոմս` համապատասխան առողջ սննդի սկզբունքներին:

 Հաղորդումը ձայնագրվել է դեռևս Բարաք Օբամայի նախագահության ժամանակ: