Ծնողները պե՞տք է խառնվեն երեխաների մասնագիտության ընտրության հարցում: Կպարզեն մերսող Մասիսը, երաժիշտ Արամը, դերասանուհի Մանուն և այլք


16:10 , 18 մարտ, 2013

«Մեր ազգում բոլորը բժիշկներ, իրավաբաններ կամ ուսուցիչներ են, ուրեմն երեխան էլ պետք է ընտրի այդ մասնագիտությունը»: Նման խոսակցությունների մեզանից շատերն են ականատես եղել: Սակայն ժամանակակից երիտասարդները ընդդիմանում են ծնողներին ու սեփական որոշմամբ են ընտրում մասնագիտություն: Մեր հյուրերից մասնագիտությամբ երաժիշտ Արամը կարծում է, որ երեխան պետք է ինքնուրույն ընտրի իր մասնագիտությունը, մյուսը` մերսող Մասիսը, համոզված է, որ չպետք է մոռանալ նախնիների մասնագիտությունն ու ընտրել «ցեղական» որևէ բան: «Ազատ գոտում» փորձելու ենք հասկանալ՝ ինչ մասնագիտություն ընտրել, որպեսզի գոհ լինեն և՛ ծնողները, և՛ երիտասարդները: