ԱԺ-ում ներկայացնելու եմ ինչպես եզդիների, այնպես էլ վրացիների, հրեաների, հայ ժողովրդի շահերը, ազգությունը կապ չունի. Ռուստամ Մախմուդյան


22:06 , 17 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 Քարոզարշավի շրջանակում մի շարք համայնքներում հանդիպումներ եմ ունեցել եզդի ընտրողների հետ, վաղը հանդիպում-միջոցառում է նախատեսված նաև Արարատի մարզի Մասիս քաղաքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում եզդիական համայնքը ներկայացնող պատգամավորի թեկնածու, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուստամ Մախմուդյանը։

 «Եղել եմ Արմավիրի մարզի Ֆերիկ գյուղում, Արագածոտնի մարզի Ալագյազ, Սադունց Ջամշլու և այլ համայնքներում, հանդիպումների ընթացքում ներկայացնում ենք մեր ծրագրերը եզդիական համայնքին վերաբերող առաջնահերթ հարցերի վերաբերյալ, ընդհանուր առմամբ, քանի որ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականության դեպքեր, ըստ էության, չկան, խնդիրները նույնն են, ինչ բոլոր բնակիչներինը՝ սոցիալական, կրթական,մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող»,- շեշտեց նա։

 Ռուստամ Մախմուդյանը ՀՀ դատավորների թեկնածությունների ցուցակում է ընդգրկված։ Անդրադառնալով հարցին՝ ինչու որոշեց դատավորի փոխարեն պատգամավորի գործունեություն ծավալել, Ռուստամ Մախմուդյանն ընդգծեց, որ առաջին հերթին համայնքի ցանկությամբ է որոշել մասնակցել ընտրություններին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: