Եվրախորհրդարանը Ուկրաինայի հետ առանց վիզայի ռեժիմի համար կքվեարկի ապրիլի 6-ին


21:48 , 17 մարտ, 2017

 Եվրախորհրդարանում ԵՄ երկրների հետ Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու հարցով քվեարկությունը պլանավորված է ապրիլի 6-ին, հայտնում է Rosbalt-ը:

Եվրախորհրդարանի կայքում հրապարակված օրակարգի համաձայն` Եվրախորհրդարանում ապրիլի 5-ին պլանավորված է այդ հարցով դեբատներ:

Ապրիլի 6-ին սպասվում է քվեարկություն Ուկրաինային երրորդ երկրների ցանկում ընդգրկելու օրենսդրական նախագծի բանաձևի վերաբերյալ, որոնց քաղաքացիների համար չեղարկվում է վիզային պահանջները:

Սպասվում է, որ Ուկրաինայի համար «առանց վիզայի ռեժիմը» փաստորեն կարող է ուժի մեջ մտնել հունիսի սկզբին: