«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջադրած խաղաղության ծրագիրը իրականության հետ կապ չունի. քաղաքագետ


21:42 , 17 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
 Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի առաջադրած խաղաղության ծրագիրը իրականության հետ կապ չունի:  «Ես համարում եմ, որ դա ընդամենը նախընտրական ծրագիր է, հետևաբար, ինչպես յուրաքանչյուր նախընտրական մոտեցում, կարող է կապ չունենալ քաղաքական, դիվանագիտական, կամ ռազմական իրականության հետ, որը կա Արցախյան հակամարտության շուրջ»,- ասաց նա:
 Քաղաքագետը ակնհայտ համարեց, որ այս պահին ինչ-որ առաջխաղացում հնարավոր չէ արցախյան բանակցային գործընթացում և բավականին տեսանելի ապագայում չի լինի:
 «Ամենակարևորը, որ դա տեղի չի ունենում մեծամասամբ Ադրբեջանի մոտեցումից ելնելով, որը մադրիդյան սկզբունքներից փորձում է հանել հայկական կողմի համար ամենակարևոր դրույթները»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: