18:12 , 17 մարտ, 2017
Life.panorama.am-ը գրում է.
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում տեղ գտած «Արծվաբույն» ներկայացումը ապրիլի 6–10–ը «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակներում կցուցադրվի Ստեփանակերտի, Ղափանի եւ Գորիսի հանդիսատեսին:
Երկու մասից բաղկացած դրամայի հեղինակը Հրաչ Բեգլարյան է, բեմադրողը` Դավիթ Հարությունյանը։ Գլխավոր դերերում են՝ ՀՀ վաստակավոր դերասանուհի՝ Ջուլիետա Ստեփանյանը, Մարիամ Դավթյանը, Ծովինար Մարտիրոսյանը, Անդրանիկ Զաքարյանը։
Life.panorama.am-ը Արցախյան պատերազմին նվիրված ներկայացման մասին խոսել է դերասանուհի Ջուլետա Ստեփանյանի հետ, ով մարմնավորում է սգավոր մորը:
«Սա շատ կարեւոր ներկայացում է, որը պետք է դիտեն բոլորը՝ անկախ տարիքից, որովհետեւ այն շատ պիտանի գործ է: Ներկայացումը պատմում է 90-ականներին Արցախյան հերոսամարտի մասին, գործոողությունները տեղի են ունենում 1992թ-ից մինչեւ մեր օրեր: Ներկայացման մեջ անդրադաձ կա նաեւ այսօր սահմանները անսասան պահող մեր քաջ զինվորներին: Շատ ազդեցիկ կերպով ցուցադրվում է նաեւ սգավոր մոր ապրումները, ով կորցրել է ամուսնուն, տղան էլ պատերազմի ընթացքում անհետ կորել է, իսկ բախման հետեւանքով էլ տանկը ճեղքել է իր տունն ու իր քանդված տան համար պատ է դարձել: Այս 86 տարեկան կինը, մոռանալով իր տարիքը, հոգ է տանում զինվորների մասին: Նա եւ բարկանում է նրանց վրա, եւ սիրում է ու մոր նման նվիրվում: Ինձ համար մեծ պատասխանատվություն է, որ այս տատիկին՝ իր դժբախտությամբ, իր ապրելակերպով ու ցավով, ես եմ մարմնավորում»,- պատմեց Ջ. Ստեփանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։