Քառօրյա պատերազմում վառելիքի պատճառով ձախողումներ չեն արձանագրվել. Դատախազություն
17:48 , 17 մարտ, 2017
Azatutyun.am-ը գրում է.
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով մարտական հատուկ մեքենաների խափանման, և հետևաբար մարտական առաջադրանքների կատարման ձախողման դեպքեր չեն արձանագրվել՝ ի պատասխան «Ազատության» հարցմանն այսօր տեղեկացրել է Հայաստանի գլխավոր դատախազությունը։
Հիշեցնենք, մարտի 1-ին Ազգային ժողովի ամբիոնից վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց Հայաստանի շուկայում անորակ նավթամթերքի առկայության մասին՝ հավելելով. - «Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք ունեինք բազմաթիվ դեպքեր, երբ որ մեր ռազմական տեխնիկան չէր աշխատում հենց դրա [անորակ նավթամթերքի] պատճառով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։