22:54 , 17 մարտ, 2017
168.am-ը գրում է.«Սա շատ ցավալի իրավիճակ է, որը հանգեցնում է ՆԱՏՕ-ի շրջանակում որոշ համագործակցության ծրագրերի չեղարկմանը: Մենք հրավիրում ենք Թուրքիային և Ավստրիային լուծելու խնդիրը, որպեսզի այս ամենը բացասական արդյունքներ չունենա»,-
նշել է Ստոլտենբերգը:
Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում նրանց համագործակցության վրա: Չեղյալ են համարվել երկու երկրի միջև համատեղ կրթական ծրագրերը:
Թուրքիայի և Ավստրիայի միջև քաղաքական ճգնաժամը սկսվեց այն բանից հետո, ինչ Վիեննան 2016 թվականի ամառվանից սկսեց հայտարարել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ լինելու մասին: Իսկ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը 2016 թվականի դեկտեմբերին պահանջել էր, որ սառեցվեն Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: