Քննության խնդիրը կլինի հստակ պարզել մահվան բոլոր հանգամանքները. ՄԻՊ–ը «Հաց բերողի» մահվան մասին


16:16 , 17 մարտ, 2017

Tert.am-ը գրում է.

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը azatutyan.am-ի հետ զրույցում այսօր անդրադարձավ «Հաց բերող» անվամբ հայտնի Արթուր Սարգսյանի մահվան դեպքին: Նա նշեց, որ Պաշտպանի գրասենյակն ամենօրյա այցելություն էր կատարում Արթուր Սարգսյանի մոտ՝ հատուկ ուշադրություն դարձնելով նրա վիճակին, պահվող պայմաններին:

«Ես ինքս հայտարարել էի, որ անթույլատրելի է, որպեսզի Արթուր Սարգսյանը բուժումը ստանա քրեակատարողական հիմնարկի պայմաններում և անհրաժեշտ է, որ նա տեղափոխվի քաղաքացիական հիվանդանոց»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նշեց, որ անհրաժեշտ են համարում, որ հրապարակային և թափանցիկ քննություն կատարվի և իրենք պատրաստակամություն են հայտնել տրամադրել իրենց  ունեցած տեղեկությունները:


«Ես կարող եմ ասել, որ մեր կողմից խիստ հետևողականություն ցուցաբերվելու է այդ հրապարակայնության, թափանցիկության պահանջի վերաբերյալ: Քննության խնդիրը կլինի հստակ պարզել մահվան բոլոր հանգամանքները, պատճառական կապը և եթե մեղավոր անձինք հայտնաբերվեն, ենթարկվեն պատասխանատվության»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ