16:48 , 17 մարտ, 2017
168.am-ը գրում է.«Ապրիլյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ բանակցություններից բացի կա նաև ռազմական ճանապարհ»,-հայտարարել է Ադրբեջանի վարչապետը:
ԼՂ հակամարտության կարգավորման գործում միջնորդական առաքելություն ստանձնած Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նախագահների, արտգործնախարարների, դեսպանների և Մինսկի խմբի համանախագահների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի հիման վրա: