BlogNews Life-ը՝ LOccitane en Provence-ի նոր բույրի շնորհանդեսին


17:30 , 17 մարտ, 2017

Երևանի լավագույն միջոցառումները, շնորհանդեսները, երեկույթները և այլ ժամանցային նշանակալից միջոցառումներն այսուհետ #BlogNewsLife նոր նախագծում: Մեր գեղեցկուհի հաղորդավարուհի Լիլիթը (lilith_har) ներկա կլինի և կլուսաբանի Երևանում տեղի ունեցող կարևոր իվենթները:

Օրեր առաջ հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ կանայք հրավիրված էին «Պրովանս» ռեստորան՝ LOccitane en Provence-ի նոր արևային բույրի՝ Terre de Lumiere պարֆյումի շնորհանդեսին: Սոֆի Մխեյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մայա Պողոսյանը, Անահիտ Սիմոնյանը, Հրանուշ Եղոյանը, Լուսինե Թովմասյանը, Սոնյան, Նարինե Մանուկյանը, Լիլի Շահումյանը, Սյուզին հյուրերի շարքում էին, ովքեր կիսվեցին բույրի հետ կապված իրենց տպավորություններով: