20:36 , 17 մարտ, 2017
Tert.am-ը գրում է.
Ադրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցունգասը հրավիրվել է երկրի ԱԳՆ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Նրան փոխանցվել է ադրբեջանական կողմի մտահոգությունը մարտի 13-15-ին Հունաստան Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանի այցի առնչությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ «դա հակասում է 2014 թվականին երկու երկրների ԱԳՆ-ների միջև ստորագրված համագործակցության մասին հուշագրին»:
Հունաստանի արտգործնախարարությունից այդ երկրում Ադրբեջանի դեսպանատանը հայտնել են, որ այդ այցը կրում է «անձնական բնույթ», և «ոչ մի պաշտոնատար անձ չի հանդիպել Կարեն Միրզոյանի հետ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։