Instagram-ի ամենաշատ հետևորդ ունեցող աստղ Սելենա Գոմեզը հեռացել է սոցցանցից և բացատրել պատճառը


16:30 , 17 մարտ, 2017

Instagram-ի ամենաշատ հետևորդ ունեցող աստղ Սելենա Գոմեզը հեռացել է սոցցանցից և բացատրել պատճառըNewmag.am-ը գրում է.

Մեկ ամիս անց, երբ Սելենա Գոմեզը դարձավ Instagram-ի ռեկորդակիր, ունենալով 110 մլն հետևորդ, երգչուհին որոշեց հեռանալ սոցցանցից և ջնջել ծրագիրը իր հեռախոսից:

Սելենան, որ միշտ փորձել է անկեղծ լինել իր երկրպագուների հետ, ահա թե ինչպես է բացատրել իր հեռանալը:

– Մարդիկ ցանկանում են ինձ տեսնել գրեթե միշտ իդեալական, երբեմն դա ստացվում է, երբեմն ոչ: Բայց ես նաև ահավոր խոցել էի դառնում, որովհետև ասում էի բաներ, որ չպետք է ասեի, մինչդեռ ինձ համար անկեղծ լինելը շատ կարևոր է:   

Սելենան իր որոշումը բացատրում է հոգեկան առողջությունը պահպանելու ցանկությամբ: Ընդ որում նա երբեք էլ չի թաքցրել, որ ունի այդ խնդիրը, ավելին երկու անգամ հոգեբանական բուժում է ստացել` վերջին համերգային տուրից հետո:

– Երբ ես դարձա Instagram-ի ամենաշատ հետևորդ ունեցողը անձը, ես սկսեցի վախենալ, որովհետև հասկացա, որ անընդհատ մտածում էի այդ մասին: Դրա մասին խորհելով քնում ու արթնանում: Այն ինձ սպառում էր: Ավելին, իմ մոտ այն արդեն հիվանդություն, որովհետև մտածում էի այն հաջորդ նկատի մասին,որ պետք է հրապարակեմ: Օրվա ավարտին ես ինձ ուղղակի ահավոր վատ էի զգում: Վատ էի զգում, այն գիտակցումից, որ այդքան էներգիա ու ուշադրություն եմ վատնում, որ այն ինձ համար այդքան կարևոր է դարձել: Ես անընդհատ ռադառի տակ էի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ