ԱԻՆ-ում ճապոնական կողմի հետ ստորագրվել է սողանքային աղետի կառավարման ծրագիրը


15:16 , 17 մարտ, 2017

ԱԻՆ-ում ճապոնական կողմի հետ ստորագրվել է սողանքային աղետի կառավարման ծրագիրըAysor.am-ը գրում է.

Մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) Սողանքային ծրագրով համակարգող Քեյջի Յանոյին, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: 

Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրեցին Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարման ծրագրի վերաբերյալ քննարկումների արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը:

Ծրագրի գլխավոր նպատակը Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի ռիսկի նվազեցումն է՝ սողանքի հետազոտության և գնահատման արդյունքների հիման վրա սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանի մշակման և հակասողանքային միջոցառումների իրականացման միջոցով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ